Առաջին կրողները հասարակ որսորդներն էին, որոնք դնում էին ոսկորներից ու եղջյուրներից
Տղամարդկանց մատանիներն ավելի վաղ են ի հայտ եկել, քան կանացիները։
Առաջին կրողները հասարակ որսորդներն էին, որոնք դնում էին ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված մատանիներ։ Օղակաձև մատանիներն արտոնված էին կրելու թագավորներին, փարավոններին, կայսրերին, բարձր դասի հոգևորականներին։ Մատանիները իշխանության, անսահմանության խորհրդանիշ էին համարվում։
Ինչպես տեսնում եք, մատանին իսկական տղամարդու աքսեսուար է՝ բազմաթիվ նշանակություններով ու մեկնաբանություններով։
Տղամարդկանց մատանիներն այսօր ոչ միայն կնիքներ ու նշաններ ունեցող, այլև ոճային զարդեր են՝ ողջ բազմազանությամբ, ինչը և լայնորեն ներկայացված է մեր սրահում և կատալոգներում։
Ներկայումս տղամարդկանց աքսեսուարներն ու զարդերը ակտիվորեն և հաջողությամբ վերաիմաստավորվում են։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդկության ուժեղ կեսը կարիք ունի ընդգծելու իր կարևորությունը, ստատուսը, իմիջն ու կշիռը՝ ստեղծելով XXI դարի ուժեղ և ոճային տղամարդու կերպար։
Մեր սրահում կարող եք գտնել արծաթե դիզայներական ձեռագործ մատանիներ և անկասկած ընտրել հենց Ձե՛ր հաջողության մատանին։