Բոլոր զարդերի մեջ ամենաառեղծվածայինը համարվում են կախազարդերը․ դրանց միջոցով դժվար է գուշակել կրողի բնավորությունը։
Առաջին կախազարդերն ի հայտ են
Բոլոր զարդերի մեջ ամենաառեղծվածայինը համարվում են կախազարդերը․ դրանց միջոցով դժվար է գուշակել կրողի բնավորությունը։
Առաջին կախազարդերն ի հայտ են եկել դեռևս հին Եգիպտոսում։ Դրանց միջոցով թագուհիներն ու փարավոններն ի ցույց էին դնում իրենց բարձր ստատուսը։ Որքան սրտին մոտ էր կախազարդը, այնքան ավելի լավ էր պաշտպանում այն իր կրողին աղետներից ու անհաջողություններից։
Միջին դարերում կախազարդերը սկսեցին օգտագործվել նաև որպես շքանշաններ ու մրցանակներ։ Կախազարդերը հրաշալիորեն համադրվում են հագուստի V-աձև կտրվածքի հետ։
Յուրաքանչյուր նորաձև կնոջ զարդերի հավաքածուի մեջ անպայմանորեն պետք է լինի գոնե մեկ-երկու օրիգինալ կախազարդ։ Կախազարդի միջոցով կարելի է ստանալ հետաքրքիր կերպար՝ միաժամանակ ընդգծելով կանացիությունը։
Մեր սրահում Դուք կարող եք ընտրել ոճային դիզայներական կախազարդ, որը կամբողջացնի Ձեր կերպարն ու կդառնա Ձեր հաջողության թալիսմանը։
Տեսնել ավելին