Միայն իրերը, որոնք ձեռք են բերվել անմիջապես www.kara.am խանութից ենթակա են փոխանակման:
Սպառողն իրավունք ունի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում փոխարինելու այդ ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով , եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ:
Ապրանքը փոխարինվում է, եթե այն չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև առկա է վճարման փաստը և ապրանքը հենց մեր մոտից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Ապրանքը չի կարող փոխանակվել եթե դրա պատրաստումը և մատակարարումը իրականացվել են սպառողի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքը անհատականացված է, կամ չի երևում ապրանքի վրա առկա հարգադրոշմումը, կամ այն ֆիզիկապես վնասվել է անտեսման կամ ոչ պատշաճ պահմանման, հարվածի, վթարի կամ այլ ոչ նորմալ պայմանների արդյունքում։
Վնասված զարդը փոխանակման ենթակա չէ:
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ պատշաճ որակի զարդը փոխարինելու նպատակով www.kara.am վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: